Թավիշը հավերժ չի կարող շարունակվել. բոլորդ «հերթի» մեջ եք. Նինա Կարապետյան

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար ա չհամաձայնվել Արփինե Հովհաննիսյանի հետ։

Բայց մի փոքրիկ սպառավոչկա, տիկին Հովհաննիսյան։

Ձեր մեղադրանքների ՀԻՄՆԱԿԱՆ հասցեատերը ոչ թե նոր իշխանություններն են, այլ նախորդ հանցավոր ռեժիմն ա։

Այո, նոր իշխանություններն ունեն իրենց մեղքի բաժինը։

— Երբ միանձնյա, մի «դըմփ-դըմփ հու»-ի դիմաց «ներումներ» շնորհեցին նրանց, ում տեղը բանտում էր,

— Երբ անսահման «թավշեցին» նրանց հանդեպ, ով դավաճանել էր Հայրենիքը,

— Երբ զինվորից, երեխաներից, ծերերից, հիվանդներից, մի խոսքով ՀՀ քաղաքացուց գողացված փողերի մի մասը անհասկանալի ընթացակարգով, որպես «շան թուլի փայ» ընդունվեցին հանցագործներից ազատության դիմաց

— և այլն, և այլն, և այլն ․․․․․․․
նոր իշխանությունները սխալվեցին։

Հիմա քաղում ենք անսահման ԹԱՎԻՇ-ի հետևանքները։

Հանցավոր ռեժիմի վերադարձ չի լինելու, ՄՈՌԱՑԵՔ։

Դուք ավելի ճիշտ կլինի բոլորդ միասին նախապատրաստվեք ինքներդ ձեր իրավունքների պաշտպանությանը։

Թավիշը հավերժ չի կարող շարունակվել։
Բոլորդ «հերթի» մեջ եք։ Հետո չասեք, ո՞ւր էին իրավապաշտպանները, ինչի՞ չզգուշացրեցին»։

(Visited 175 times, 1 visits today)