Վրացի լրագրողը փորձել է պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Պուտինին

ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ, որտեղ անց է կացվում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձել է անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Երբ նրան կանգնեցրել են, նա բղավելով տվել է իր հարցը:

«Ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտավորություններն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»,- բացականչել է լրագրողը:

Ռուսաստանի նախագահը շուրջն է նայել, ժպտացել և պատասխանել. «Մենք միշտ կատարում ենք»:

Այնուհետև նա մտել է շենք:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը հեռացվել է նստավայրից:

Վերոնշյալ հատվածը կարող եք դիտել 41-րդ վայրկյանից:

(Visited 227 times, 1 visits today)