Ա՛յ ուտող-ուրացող ժողովուրդ. ախր ինքը որ հրաժարվի ՍԴ նախագահի պաշտոնից, դա պետության վերջն է լինելու.Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հրայր Թովմասյանին էի լսում (ArmNews)։
Ինչեեեր պարզեցի։
Ա՛յ ուտող-ուրացող ժողովուրդ, էս մարդն ախր Սահմանադրական դատարանի նախագահի աթոռից չի հրաժարվում, որ հանկարծ Արցախը չծախեն նոր իշխանությունները։ Ախր ինքը որ հրաժարվի ՍԴ նախագահի պաշտոնից, դա պետության վերջն է լինելու։

Ախր ինքը շատ երջանիկ էր, երբ որ ՍԴ նախագահ չէր, հիմա դժբախտ է, բայց դժբախտ է հանուն պետության եւ պատրաստ է միշտ դժբախտ լինել, որովհետեւ եթե ինքը հրաժարվի իր պաշտոնից, դա հավասար է սահմանը լքող զինվորի դավաճանության։
Ախր իր սիրտը սիրով է լցված (տեսնես՝ էդ սիրուց ինչի մի բուռ չի տալիս իր թանկագին քույրիկին), ո՞նց չեք հասկանում. ինչպես ինքը շատ դիպուկ նկատեց՝ «հելել եք» էս սուրբ մարդուց հրաժարական եք պահանջում։

Ախր…
…Ափսոս, ոչ մի անգամ օպերատորը թիկունքից ցույց չտվեց պարոն Թովմասյանին, եւ այդպես էլ ինձ չհաջողվեց տեսնել՝ թեւերն արդեն աճե՞լ են ՀՀԿ-ական ավազակախմբի ամենավստահելի «սուրբ» Հրայր Թովմասյանի թիակների հատվածում, թե նոր են բուսնելու։
Առողջ եղեք։
Բարի գիշեր։

(Visited 288 times, 1 visits today)