Թքեմ ձեր անամոթ երեսին` ա՞յդ էր ձեր շահած դիվիդենտը. Ալիս Սողոմոնյան

ռՈԲԵՐՏ քՈՉԱՐՅԱՆԻ ՀՈԳԵԶԱՎԱԿ ԲՀԿ-Ն ԱՐԹՆԱՑԱՎ

Երբ ռոբերտ քոչարյանը կեղծ փաստաթղթով (10 տարի Հայաստանում չապրած լինելը խախտած կեղծիք) Հայաստանում մասնակցեց նախագահական ընտրություններին, իր համար «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսն էր ընտրել:

Ընտրակեղծիքներով իշխանությունը գրաված այդ հանցագործն ու՞մ նկատի ուներ ժողովուրդ ասելով: Իր նախընտրական շտաբի պետ, պրոֆեսիոնալ կեղծարար սեռժի շուրջը հավաքված նույնքան կեղծարար այն մասսայի՞ն, որ 5-10 հազար դրամներով այդ հանցագործ դուրսպրծուկին ծախեց իր խիղճն էլ, հայրենիքն էլ: Այդ փուչիկն օրերից մի օր պայթելու էր, և արդեն իրեն միակ տղամարդ համարող, Հայաստանի ու հայ ժողովրդի հադեպ միշտ ատելություն պահած և «կարիճ ռոբ» մականունով Ղարաբաղը լքած այդ թաքնված դավադիրը, միլիոնատեր ու կամազուրկ Գագիկ Ծառուկյանի միջոցով հորինեց Բարգաված Հայաստան կուսակցությունը` այն դարձնելով իրեն հենարան:

«Միասին կառուցենք բարգավաճ երկիր» — սա ԲՀԿ-ի կարգախոսն է եղել ու` է: Ինչպե՞ս են կառուցում` մեկ ընդդիմություն խաղալով, մեկ կոալիցիա կազմելով, միայն իրենց ու Աստծուն է հայտնի: Հերթական անգամ ընդդիմադիր խաղալու փաստն արձանագրվեց հոկտեմբերի 4-ին, երբ բհկ-ն չմասնակցեց ռոբերտ քոչարյանի ամենաերդվյալ պաշտպան հրայր թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծի քվեարկությանը:

Մի շաբաթ մտածեցին, տվին-առան և այդ կուսակցությունում իրենց իրավաբան հռչակած մի քանիսը գագիկ ծառուկյանին անգիր անել տվեցին մի անիմաստ տեքստ, որով ընդամենը հաստատեցին, թե ինչ հավատարմություն են պահում բանտում վեր ընկած հանցագործ ռոբի հանդեպ: Դա ցուցադրեցին ռոբին բացահայտ պաշտպանող հրայր թովմասյանին նեցուկ կանգնելով: Դրանով ի՞նչ ստացավ բհկ-ն, հրոյի շնորհակալությու՞նը, որ նույնն է, ինչ ռոբին հայտնվի այդ նույն շնորհակալությունը: Թքեմ ձեր անամոթ երեսին` ա՞յդ էր ձեր շահած դիվիդենտը: Երազա՞նք ունեք, թե հինը վերադառնալու է, թե հանցագործն արդարացվելու է, և դուք մի ապահով ծա՞կ եք գտնելու` այնտեղ տեղավորելու ձեր դոդ գլուխները:

Չի լինելու… և հիմա ձեր կուսակցության իրավաբան կոչվածները թող փորձեն իրենց չունեցած գլուխները ջարդել, թե ի՞նչ վերաբերմունք պիտի ցուցաբերեն, երբ Արման Բաբաջանյանի` ՀՀ դատախազություն ուղարկած հիմնավոր ու լրացուցիչ փաստարկները դեմ առնեն հրոյի գծած սահմանին: Իսկ պահանջը հետևյալն է.

«Հրայր Թովմասյանը հանցավոր սխեմաներ կիրառելով յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը… պետք է քրեաիրավական գնահատական տալ կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ դարձավ Սահմանադրական դատարանի անդամ, ապա՝ նախագահ»:
Երբեմն ընդդիմադիր խաղալու սովոր այ բհկ-ականներ, չե՞ք հիշում, թե ինչպես խայտառակ եղաք, երբ մի ժամանակ էլ փորձեցիք ձեր կուսակցության կնքահայր ռոբից ոչ պակաս եխիդնի սեռժի դեմ ընդդիմադիր կեցվածք ընդունել: Չե՞ք հիշում, թե սեռժն ինչ օյին հանեց ձեր կուսակցության ղեկավարի գլխին – նախ վերստին շրջանառության մեջ դրեց «դոդի գագո» մականունը, հետո այդ անունը գցեց իր երկու ջահել մանկլավիկների` աշոԾյանի ու շարմազի բերանը, և գնա~ց կաշը` հհկ նիստի ամբիոնից այդ երկու ջահելը աշխարհի թուք ու մուրը թափեցին միշտ անտեղի ժպիտ սարքած բհկ առաջնորդի դեմքին:

Բայց այդ երեսը անամոթաբար շատ շուտ մաքրվեց այդ երկու ջահել տականքի շպրտած թքից, և բհկ-ն կրկին ընկերացավ սեռժի հետ: Նույն անամոթ ժպիտը, նույն ձեռքսեղմումը: Բա էլ ո՞նց անեիք` ձեր կուսակցության ղեկավարը բիզնես ուներ, գործարաններ ու հազար ու մի մուլտի գրուպ-ներ ուներ, հո վարի չէ՞ր տալու դրանք: Թե վարի տար, ո՞վ պիտի պահեր ընդամենը մի անձի փողերով պահվող այդ կուսակցության անդամներիդ: Այդ էր ձեր թասիբը, եթե իհարկե ունեցել եք:
Բհկ-ական այ կամակատարներ, երևում է, որ ձեր կուսակցության ղեկավարն ավելի լավ է պատմություն ուսումնասիրել, քան դուք: Զորօրինակ:

Հնում, երբ վաճառականները փորձում էին սիրաշահել շահերին, խալիֆներին, որ հանկարծ իրենց առևտրային գործերին վնաս չհասցվի, նրանց նվիրում էին թանկարժեք գորգեր, ոսկեձույլ արձանիկներ: Սա լավ գիտեր ու գիտի ծառուկյան գագոն, երբ հսկա կենդանու ոսկեձույլ քանդակ էր նվիրում իր «թագավոր ախպերներին»: Այդ ախպերներից առաջինը ռոբն էր, հետո` սեռժը: Ուրիշ խնդիր է, իհարկե, թե գործարար միլիոնատերն ի՞նչ գործ ունի Ազգային ժողովում, բայց որ նա հինալի է տիրապետում սիրաշահումներով իր բիզեսը պահելու արվեստին, դա անառարկելի է: Վերջում, ընկեր բհկ-ականներ, մի տող մեջբերեմ մի գրքից, որն իմ հովանավորությամբ է տպագրվել:

Թե ով է բանաստեղծական տողերի հեղինակը, կարևոր չի, կարևոր է, որ չափազանց դիպուկ է բնութագրում ձեզ, ձեր պահվածքը, ձեր խաղերը, որ դուք կոչում եք ընդդիմություն- լոյալություն: Կարդացեք այս տողերը.
«Նզովիր դերդ, երբ նա ամեն ինչ շահի դիրքից է քննում ու դատում»:

Այ բհկ-ականներ, Աստված ձեզ մի քիչ խելք տա, որ հասկանաք, թե Նոր Հայաստանում մեր երկրի շահերը պահելը պատիվ է, իսկ տարօրինակ ու անհասկանալի խաղեր տալը հաստատ անպատվաբեր է: Մանավանդ այն պարագայում, երբ դուք ում հիմա փորձում եք աջակցել, բանտում հայտնվել է ժողովրդի արդար ցասման արդյունքում և, անտակույս, դատվելու է, ինչքան էլ հրո-մրո տականքները փորձեն հակառակ գնալ ժողովրդի արդար պահանջներին:
Ձեր խոհեմությանը դեռ հավատալ փորձող`

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 927 times, 1 visits today)