Արմենին կրակել են ներքևից. «Հոկտեմբերի 27»- 20 Արմենակ Արմենակյանի սպանության առեղծվածը

«Հոկտեմբերի 27» -20
Արմենակ Արմենակյանի սպանության առեղծվածը: «Արմենակյանին սպանողը դատարանում չէ», -ասում էր ոճրագործներից Էդիկ Գրիգորյանը, ակնարկելով, որ իրենք չեն սպանել Արմենին:

«Մեզ համար ի՞նչ տարբերություն, յոթ հոգու ենք սպանել,թե՝ութ»,- նորից ակնարկելով, որ Կարենը չի սպանել Արմենին,ասում էր Նաիրին:
Ո՞վ է սպանել: Դրսից ովքե՞ր են սպանել,ոճրագործների բանդայից, թե ուրիշները:
Այս հարցերի պատասխանը ոճրագործության բացահայտման բանալին է՝ այդ ուրիշները ովքե՞ր էին:

Պատահահական չի, որ հաջորդ օրը շրջանառվեց անհեթեթ մի վարկած, ըստ որի Կարեն Հունանյանը դուրս է եկել միջանցք և այնտեղ ավտոմատով սպանել Արմենին, քանի որ նա փորձել է դիմադրել: Եթե Արմենը փորձեր մտնել դահլիճ, դա մի քանի վայրկյանի հարց էր, իսկ տեսագրությունից երևում է, որ ոճրագորը դահլիճից դուրս չի եկել:

Դա փորձ էր թաքցնել իրականությունը: Մի ուրիշն էլ(Աժ-ի աշխատակից) իր կեղծ ցուցմունքում ասում է, թե ինքը տեսել էր, որ Արմենը նստած էր բազմոցին, դուրս եկել Կարենը և սպանել, ինքն Էլ վախից ուշաթափվել է, ընդ որում, մեկ պնդում է, որ սպանողը շիկահեր, քառասուն տարեկան մարդ էր, այնուհետև փոխում է ցուցմունքը՝ նկարագրելով Կարեն Հունանյանին, նրա նկարը ցույց տալուց հետո:

Պատկերացնու՞մ եք,ներսում կրակոցներ են,իսկ Արմենը անխռով նստած է բազմոցին: Այս վկային Նաիրին հարցնում է,թե ինչու՞ ուշքի գալուց հետո չփախավ կարճ ճանապարհով, մանավանդ իբրև աշխատակից լավ գիտեր կարճը,այլ գնաց երկար ճանապարհով:

Վկայի փոխարեն ինքը պատասխանեց՝ որովհետև դու փորձել ես փախչել կարճ ճանապարհով, բայց այնտեղ տեսել ես ոստիկանների ու գնացել ես երկար ճանապարհով: Ուրեմն հետևությունը մեկն է, դահլիճում կրակոցների պահին Արմենը միջանցքում չի եղել, նա եղել ճաշարանում: Այս փաստը դատարանում կարող էին հաստատել Մանվել Բադեյանը և Գուրգեն Եղիազարյանը, որոնք այդպես էլ ի պատասխան մեր բազմաթիվ միջնորդությունների՝ դատարան չեկան:

Լսելով կրակոցներ, Արմենը շտապել է դահլիճ, աստիճաների վրա նա
սպանվել է: Սա ենթադրություն չէ: Մեղադրականում նշվում է,որ աստիճանների վրա եղել է 400 սմ քառակուսի մակերեսով արյան հետք, որից նմուշ է վերցվել փորձաքննության համար: Իմ բազմաթիվ հարցադրումներին,թե ու՞մ արյունն է եղել, դատարանը, մեղադրողները որևէ ողջամիտ պատասխան չտվեցին:

Արմենին կրակել են ներքևից: Դա է վկայում գնդակի անցքի Էլիպսաձև լինելը և կրակոցի հետևանքով միջանցքի պատուհանին առաջացած անցքը: Դրսում լսելով կրակոցներ, Նաիրին կարծելով, թե հարձակվում են իրենց վրա, պատգամավոր Ժիրայր Գևորգյանին ուղարկում է միջանցք ասելով, որ զգուշացրու,եթե այդպիսի փորձ անեն,ապա բոլոր պատգամավորներին կոչնչացնի:

Գևորգյանը դուրս է գալիս միջանցք, աստիճանների մոտ հանդիպում է այդ բարձրաստիճան ոստիկաններին,ներկայանում է որպես «Միասնություն» դաշինքի անդամ: Ոստիկանները այնպես են ծեծում նրան, որ նա երկար ժամանակ բուժվում է հիվանդանոցում:

Հասկանալով,որ Արմենի սպանության բացահայտումը կտա նրա կապը ոստիկանների(իշխանության) հետ,դատարանը և մեղադրողները
ամեն ինչ արեցին այն թաքցնելու համար:Բայց այնքան փնթի են աշխատել,որ հեշտ է գործը վերաբացվելիս,ապացուցվի այդ կապը:

Լյովա Եղիազարյան

(Visited 1 681 times, 1 visits today)