Սա, իհարկե, իր մարտավարությունը չէ, կողքից «օգնում են». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհուրդ ՀՀ իշխանություններին։ Էլ երբեք չարձագանքեք Բալասանյանի հայտարարություններին։

Նա իրեն շրջապատել է մարգինալներով և բռնել է մարգինալիզացիայի ուղին։

Այս բոլոր սկանդալային հայտարարությունների նպատակը ուշադրություն գրավելն է, ՀՀ իշխանություններին սադրելով, սեփական դերը բարձրացնելն է։

Սա, իհարկե, իր մարտավարությունը չէ, կողքից «օգնում են»։ Բայց 2020 թվականին ամեն ինչ իր տեղը կընկնի»:

(Visited 231 times, 1 visits today)