Այն, ինչ ասաց և ինչ տոնով ասաց նա, կարող էր ասել միայն իսկական ահաբեկիչը. Ա. Սայադյան

Ալեքսանդր Սարադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երկու Խոսք…


_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Բալասանյանվիտալին անցավ բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները։ Այն, ինչ ասաց և ինչ տոնով ասաց նա, կարող էր ասել միայն իսկական ահաբեկիչը, բայց ոչ երբեք իր հողն ու ջուրը թշնամուց պաշտպանած մարդը։

Եթե հիմա չհետևի Արցախի իշխանությունների և անձամբ Բակո Սահակյանի արձագանքն ու գնահատականը, մենք կարող ենք ենթադրել, որ այդ դիրքորոշման կողմնակից են նաև նրանք։ Թե՞ այս դեպքում էլ են մեյդան գցելու չարչրկված փրկարար փայտիկը` խոսքի ազատության իրավունքը։

Սա առաջին դեպքը չէ, երբ վիտոն, որ նաև գեներալ է, իրեն իրավունք է վերապահում սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի իշխանությունների, հայաստանցիների հասցեին և ժամանակն է, որ իրենց խոսքն ասեն, իրենց կարծիքը այս «գեներալի» վարքի մասին հայտնեն նրա նախկին ծառայակիցները` մեր բանակի այսօրվա գեներալները։ Նաև նրանք, ովքեր ամեն առիթով մարդկանց աչքն են խոթում այս «գեներալի» կռված և հայրենասեր լինելը, մոռանալով, որ դա ոչ թե առավելություն է տալիս, այլ մեծացնում է մարդու պատասխանատվությունը երկրի ու ժողովրդի առաջ։ Գեներալներ, սպայի պատիվը պահողներ, ձեր խոսելու ժամն է։ Թե՞ դուք էլ եք վիտոյի արարքը պաշտպանում…

Դատախազությու՜՜՜ն, քրեական գործ հարուցելու՞ եք, թե՞ թովմասյանանժիկի պատին ձու նետած տղաների արածը ավելի վտանգավոր է։ Միայն չասեք, թե Արցախի քաղաքացի է։ Արցախն էլ է Հայաստան և հաստատ վիտոյի գրպանում ՀՀ քաղաքացու անձնագիր կա…

Դատախազությու՜ն, գեներալնե՜ր, սպասում ենք։

(Visited 136 times, 1 visits today)