Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. մանրամասներ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, և կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։

Ոստիկաններն ու քննիչներն արդեն դեպքի որոշ հանգամանքներ գիտեն և նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

(Visited 483 times, 1 visits today)