Քիչ առաջ Դավիթ Տոնոյանն ազատվեց նախարարի պաշտոնից. irakanum.am

irakanum.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:

Կայքի տեղեկություններով՝ Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում:

(Visited 1 148 times, 1 visits today)