Դու հիվանդ ես, Վիտալի Բալասանյան.ողբամ քեզ. Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

ԴՈՒ ՀԻՎԱՆԴ ԵՍ, վԻՏԱԼԻ բԱԼԱՍԱՆՅԱՆ
Եթե մեկը կորցնում է հիշողությունը, ուրեմն նա արդեն հիվանդ է: Այդօրինակ հիվանդի մեջ ահավոր ուժգնությամբ առաջանում են չարություն, ոխերիմ զգացողություն, շրջապատի հանդեպ խորին ատելություն:
Երբ քեզ, վիդոկ, Արցախում քաղաքական աղբանոց նետեցին, քո մեջ բուն դրեց վրիժառության սինդրոմը: Մինչ այդ քեզ հզոր էիր կարծում` քո թայֆայով արգելում էիր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Սեֆիլյանին մուտք գործել իր ազատագրած Շուշի քաղաք: Դու մոռացել էիր Հայաստանից ու արտերկրից եկած հազարավոր այն ջահելերի մասին, որոնց շնորհիվ ազատագրվեց Արցախը:

Այդ դու՞ կամ էլ քո սե՞ռժն եք Արցախն ազատագրողը: Տո այ ինքնահավան աքլոր, ցույց կտա՞ս մի ֆոտո, ուր պատկերված լինի պատերազմի մասնակից սեռժը: Այդքան արա՞գ մոռացար Մոնթեին, Լեոնիդին, 500 մահապարտներին… Ի դեպ, վիդոկ, «Արցախը Հայաստան է և վերջ» բառերը Լեոնիդ Ազգալդյանինն են, որոնք երբ կրկնեց Նիկոլ Փաշինյանը, քո անբուժելի հիվանդությունն ավելի խորացավ:
Դու, վիդոկ, հանկարծ չփորձես Հայաստան գալ, մանավանդ Եռաբլուր այցելել` Աստված քեզ կպատժի Արցախի համար նահատակվածների անունից:

Հիմա դու` անբուժելի հիվանդությամբ տառապող վիդոկ, էն թաքնված դավադիր սեռժի հետ խաղեր ես տալիս, դավեր ես նյութում, սպառնալիքներ ես թափում էդ քո լափառոշ բերանից: Ոնց որ լավ չես զգում, որ արդեն Արցախից էլ են քո թունավոր պահվածքը ժխտում: Զգուշացիր, վիդոկ, և «Արցախն է օգնության կանչում» սուրբ երդում տված ջահելների հոգիները Երկնային հեռուներում մի փորձիր պղտորել: Նրանցից մեկի` Արայիկ Խանդոյանի, տարելիցն է այսօր: Քեզանից ավելի թունավոր քո սեռժն իր նախագահության օրերեին Հայոց հիմնի

կլիպից հանել տվեց Արցախի համար կռված Արայիկի լուսանկարը: Ժխտե՞լ եք ուզում ազնիվ հայորդիների մասնակցությունը Արցախի ազատագրման պայքարին, ինչպես Սեֆիլյանին` Շուշին ազատագրող Սեֆիլյանին, քո թելադրանքով տեղեկանք չտրվեցին, թե նա կռվել է Արցախում: Ազերիներից ինչո՞վ տարբերվեցիք դու էլ, քո սեռժն էլ, հիմա էլ շիժոֆրենիայի հասնող չարություն ունես, որ Նոր Հայաստանում «Սասնա ծռերի» հետ հաշվի են նստում: Կարո՞ղ է քեզ, կամ քո սեռժի հետ պիտի հաշվի նստեն:
Եվ վերջում, վիդոկ, ես կին եմ ու միանում եմ Արցախի ազատագրման համար զոհվածների հարազատներին ու, մեղայ Աստծու, նզովում եմ քեզ, որ այդպես փչացար, որ այդպես շեղվեցիր մարդ լինելու քո ուղուց:
Ողբամ քեզ:

(Visited 137 times, 1 visits today)