Էդքան սուտի չեզոք ու վախկոտ մի էղեք, ամոթ ա, արա. Քրիստ Մանարյան

Դերասան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այ էս վախեցած լռությունը տանել չեմ կարողանում հայկական թիվիների՝ ինչ հիմարություն ասես ցույց կտան, սուտի ՙհրատապ՚ լուրերի ու նորությունների տարափ կթափեն հեռուստադիտողի գլխին,

ռաբիզներին հարթակ կտրամադրեն ոռնոց-վնգստոց տարածելու, ապուշ շոուների ու դեբիլների համար նախատեսված սերիալների հեղեղ կթափեն եթերից, էպատաժի մեռած կիսացնորվածին հաղորդաշար կվստահեն, բայց երբ ինքնահավան ու ինքնասիրահարված գեներալը հեղափոխություն իրականացրած ժողովրդի առաջնորդին ահաբեկիչ,

իսկ նույն ժողովրդին ըստ էության՝ ահաբեկչության հանցակից կանվանի, փորձելով սեպ խրել հայկական պետությունների միջև՝ էդ զգուշավոր թիվիները ջայլամի պես գլուխները կմտցնեն հիմա ասել էի ուր…

Թեև ողջ հայախոս համացանցը կոնկրետ դա յա քննարկում: Ինչի՞ համար եք դուք հարկատուների հաշվին պետությունից մեծ գումարներ պոկում, ու՞ր եք ծախսում հովանավորների ու գովազդատուների տված հսկայական փողերը…

լրատվությունն ուզածդ հեռուստատեսության դեմքն ա, էդ դեմքը դադարել ա էրևալ տարբեր ծամածռությունների մեջ, էդքան սուտի չեզոք ու վախկոտ մի էղեք, ամոթ ա, արա

(Visited 243 times, 1 visits today)