Ուղղակի մերկացնել այս պլանավորված և Երևանում իր շեֆի կողմից մշակված ողջ սցենարը. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սա ակնհայտ և գիտակցված, հանրության զգացմունքների վրա հստակ ազդելու, դրանց դուրս հորդելուն ուղղված տիպիկ կգբ֊ական բնույթի մշակված սադրանք է,

ինչպես ժամանակին՝ 1988֊90թթ Վրեմյայի Պրավդայի միջոցով Կրեմլը փորձում էր հանրային հուզումներ հրահրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

Շատ սառը և հանգիստ պետք է վերաբերվել, առանց զգացմունքների, ուղղակի մերկացնել այս պլանավորված և Երևանում իր շեֆի կողմից մշակված ողջ սցենարը։

Արցախում տեղի են ունենալու ազատ և արդար ընտրություններ, ու կտեսնենք, թե դրանից հետո ով է հոգեխանգառմունքի մեջ ընկնելու։

Նման սադրանքները դրսևորվելու են մինչև նախագահական ընտրությունները և դրանից հետո որոշ կարճ ժամանակ, ու հետո վեր կընկնեն տեղերը, եթե այլ հիմար քայլեր անելու մտքից չհրաժարվեն։

(Visited 437 times, 1 visits today)