Այս օրերին պաշտպանել Վիտալի Բալասանյանին, նշանակում է մի բան՝ կորցնել մեղսունակության վերջին նշույլները. Ա. Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եվ ահա հրաշք, կյանքի ութերորդ տասնամյակում նա դարձել է ընդդիմադիր: Ստորագրում է Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին հայտարարություններ և հայտարարում, որ ինքն էլ է տեղյակ Բալասանյանի բարբաջանքներից:

Գրող-հրապարակախոսն, ինչպես ինքն է սիրում իրեն ներկայացնել, անցած 30 տարիներին երբեք աչքի չի ընկել քննադատությամբ, իսկ այժմ գրեթե ամեն օր բացահայտում է, թե ինչ վատն է գործող իշխանությունը նախորդի համեմատ: Տեր-Գուլանյանի ասածի մեջ կա մի փոքր ճշմարտություն. գործող իշխանությունը վատն է անձամբ իր համար:

Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին որոշումներից մեկը եղել է այլևս տարեկան 40 միլիոն դրամ չհատկացնել նրան՝ «Անդին» ամսագիրը տպելու համար: Ամսագիր, որ ամբողջովին նստած է եղել պետական ֆինանսավորման վրա և ունեցել է զրո վաճառք:

Իսկ, ընդհանրապես, այս օրերին պաշտպանել Վիտալի Բալասանյանին, նշանակում է մի բան՝ կորցնել մեղսունակության վերջին նշույլները:

Արցախը Հայաստանին հակադրողը, երկրի ղեկավարին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր հնչեցնողը պետք է դատապարտվեր բոլորի կողմից, անկախ քաղաքական նախասիրություններից..

(Visited 148 times, 1 visits today)