Ինչո՞ւ չարեց. գուցե վստահ էր, որ երեխայի ծնողները կլռեն՝ հաշվի առնելով իր՝ իշխանության մաս լինելը. Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթը սկզբում հայտարարեց, որ ինքը որևէ երեխայի վրաերթի չի ենթարկել՝ շառ են անում, հետո երբ տեսանյութ հրապարակվեց՝ թե երեխան ինքն է եկել կպել մեքենային, վերջում էլ՝ թե սրիկաներ։ Դավիթի անմեղությունը մեղմ ասած կասկածելի չէր լինի, եթե լիներ

ոստիկանության արձանագրությունը կամ արձագանքը, որը մինչ այս պահը չկա, հարց է առաջանում ՝ ինչո՞ւ չկա, ո՞ւր կորավ Նիկոլի՝ բոլորը օրենքի առաջ հավասար են պնդումը։ Մի՞թե Դավիթը չէր կարող հենց սկզբից ներկայացնել միջադեպի վերաբերյալ իր տարբերակը, իհարկե կարող էր, բայց չարեց, ինչո՞ւ չարեց. գուցե մտածում էր՝ չկա ոստիկանության արձանագրություն, չկա և փաստ կամ վստահ էր, որ

երեխայի ծնողները կլռեն՝ հաշվի առնելով իր՝ իշխանության մաս լինելը։
Միջադեպի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում իշխանության հռչակած «նոր Հայաստանի» կերպարի մեջ, որոնք գրեթե անվիճարկելի են դարձնում Դավիթի՝ հեղափոխական արժեքներին դավաճանած լինելը։
Երեխային մեկ անգամ ևս առողջություն եմ մաղթում»:

(Visited 182 times, 1 visits today)