Դրանով կարող են անդառնալի վնաս հասցնել ե՛ւ Արցախին, ե՛ւ Հայաստանին. Լ. Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գործած հանցանքները կոծկելու եւ արդարադատությունց խուսափելու համար եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ նրա շուրջը հավաքված փոքրիկ խումբը պատրաստ են դիմել ամեն ինչի`

Արցախի անունից շանտաժի ենթարկել Հայաստանին (ինչպես դա արել են 1998 թվականին), փորձել ապակայունացնել ինչպես Հայաաստանի,

այնպես էլ Արցախի ներքաղաքական իրավիճակը եւ իրականացնել ցանկացած այլ` Հայաստանի եւ Արցախի պետական շահերին հակասող գործունեություն:

Հոգ չէ, որ դրանով կարող են անդառնալի վնաս հասցնել ե՛ւ Արցախին, ե՛ւ Հայաստանին: Նրանք թքած ունեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի վրա:»

(Visited 91 times, 1 visits today)