Իմացեք էլի, 37 թիվը ինչպես է եղել, տարեք այսօր 37 թվից խոսացողների էջերում ու կայքերում դրեք

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

..իմացեք էլի, 37 թիվը ինչպես է եղել, տարեք այսօր 37 թվից խոսացողների էջերում ու կայքերում դրեք, որ իրենց հիստերիայի ամպլիտուդան մի փոքր իջեցնեն:

Գիշերվա ժամը 2-ի մոտ ոստիկանները հասել են Օպերայի շենքի մերձակայքում գտնվող «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ:

Ոստիկանները նախ տարել են գրասենյակում եղած տղամարդկանց, հետո եկել են կանանց հետևից: Անին եղել է 13 կանանցից մեկը:

Գրասենյակում այդ պահին մի տղամարդ կար՝ Արտակ Զեյնալյանը, որը ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ է (կորցրել է ձախ ոտքը): Վերջինս փորձել է միջամտել, երբ ներխուժել են ոստիկանները, սակայն նրան հրել գցել են գետնին:

«Մեզ, կոպտորեն քաշքշելով ու հայհոյելով, մտցրեցին մեքենա,- վերհիշում է Անին: – Տարիքով մի կին կար, իրեն շատ վատ էր զգում, խնդրեցինք գոնե նրան բաց թողնել, բայց մերժեցին»:

Անիի հարցին՝ «Մեզ ո՞ւր եք տանելու», ոստիկանը պատասխանել է. «Չգիտեմ, որտեղ ազատ տեղ լինի»:

(Visited 87 times, 1 visits today)