Դե հիմա քաղեք ձեր ցանած սերմի արդյունքը. Երկու հանցագործդ եք ստեղծել մեր օրերի ՀՐԱՑԱՆԱԿՐԻՆ.Ալիս Սողոմոնյան

ՀՐԱՑԱՆԱԿԻՐԸ
ԿԱՄ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴՈՒՔ ԴԱՐՁՐԻՔ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ
Ես իմ այս վերնագիրը հասցեագրում եմ էն մեղադրյալ ռոբերտ քոչարյանին և սև կարդինալ սեռժ սարգսյանին:
…Երբ ապագա դ’Արտանյանի աչքի առաջ կարդինալի սևազգեստ զինվորները սպանում են իր հորը, երեխան իր հոգեհորը խնդրում է.
-Ինձ Հրացանակիր դարձրու… նա ուզում էր իր վրեժը լուծել:
…Ի տարբերություն այն տղայի, Նիկոլ Փաշինյանը որևէ մեկից վրեժ լուծելու խնդիր չուներ. նա պարզապես շատ էր սիրում իր երկիր Հայաստանը և ուզում էր, որ իր երկրում տիրի ժողովրդավարություն:

Նիկոլը գրագետ, բանիմաց, շրջահայաց ու չափազանց շատ կարդացած մի երիտասարդ էր, գերազանց ավարտել էր դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարան: Ապագա լրագրողի լրագրողական ճանապարհին առաջին արգելք-քարը գցեց համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը, որին դուր չէր եկել ուսանող Նիկոլի հոդվածը Իջևանում տիրող բարքերի մասին, և ուսումնառության հինգերորդ տարում՝ 1995 թվականին, նա հեռացվում է Երևանի պետական համալսարանից: Նիկոլը դուրս եկավ համալսարանից՝ չունենալով դիպլոմ, բայց ունենալով հասուն լրագրողի բառապաշար, կամք, իր երկրի հանդեպ խորին սեր ու այդ սիրով շարունակեց իր հաղթարշավը լրագրողական աշխարհում՝ առանձնանալով ու վառ անհատականություն ձևավորվելով:

Տարբեր լրատվամիջոցներում թղթակցելուց հետո, նա ստեղծում է իր անկախ թերթերը, նախ «Օրագիր» օրաթերթը (1998-99), ապա «Հայկական ժամանակ»-ը (1999):
Ի՞նչ էիք անում դուք՝ ռոբ և սեռժ, այդ ժամանակներում: Դու՝ հանցագործ ռոբ, դատարանի որոշմամբ, իբր քաղաքական հակասությունների հետևանքով, փակեցիր «Օրագիր» թերթը: Հետապնդումը շարունակեցիր՝ լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Նիկոլի դեմ քրեական գործեր թխել տալով: Քո «հացթուխները», այ վրիժառու ռոբ, քո «ռեցեպտներով» հունցում ու թխում էին գործեր, որ այդ համարձակ լրագրողը դատապարտվի: Բայց, հիշեցնեմ քեզ, էն ապագա հրացանակիրն ասել էր՝ «Ինձ Հրացանակիր դարձրու», և Նիկոլն արդեն դարձել էր՝ քո փակած թերթի շարունակություն «Հայկական ժամանակ» օրաթերթն ստեղծելով ու քո նախագահության օրերի քո անիրավությունների մասին համարձակ հոդվածներ տպագրելով:

Դուք՝ Հայաստանում կեղծիքներով ու շանտաժով նախագահի աթոռը զավթած այդ երկուսդ, որ 20 տարի շարունակ Հայաստանում թալանով էիք զբաղված, չէիք էլ պատկերացնում, որ ձեր այդ հակահայկական, հակաժողովրդական պահվածքով ինքներդ էիք ձևավորում ընդդիմադիր Փաշինյանին: Նրա դեմ ինչե՜ր ասես չարեցիք՝ էլ ավտոմեքենան այրելով, էլ սուտի-մուտի գործերով դատապարտելով: Եվ չէիք էլ պատկերացնում, որ ձեր գործունեության հետևանք՝ հասունանում, կայանում էր քաղաքական մի ըմբոստ գործիչ, որի դեմ վերջապես, Աստծո օրհնությամբ ու համաժողովրդական շարժման արդյունքում, երկուսդ էլ ձնկի իջաք ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ Անհատի առաջ՝ մեկդ՝ «Նիկոլը ճիշտ է, ես սխալ եմ» մեղայականով, մյուսդ էլ բանտախցում սուտ վկայություններով գիրք գրելով:

Ի դեպ, կարիճ ռոբ, նկարագրեմ նաև բանտային քո և Փաշինյանի պայմանների տարբերությունը: Դու այդտեղ հեռախոս էլ, համակարգիչ էլ, թուղթ ու գրիչ էլ ունես, ու քեզ տեսակցության եկողների դեմ էլ արգելք չկա, իսկ Նիկոլի բանտարկության օրերին լրագրողից թուղթ ու գրիչն էիք անգամ բռնագրավում: Եվ այսօր ձեր կամակատարներից մեկն անամոթաբար ասում է, թե այն ժամանակվա արդարադատության նախարարը, իմա՝ այլասերված հրո թովմասյանը, իբր, հատուկ լավ պայմաններ էր ստեղծել հանիրավի (հանիրավի բառն ինքը չէ, ես եմ ասում) բանտարկված Նիկոլի համար: Տո ստի… Մեկ էլ էն արփինե հովհաննիսյանն էր Հաց բերող էն հրաշալի տղայի համար «պայմաններ ստեղծում»՝ արդեն հյուծված տղային կրկին բանտ ուղարկելով, նրա մահվան մեղքն իր խղճին վերցնելով:

Խեղճ արփիկն ի՞նչ աներ. այդպես էր կամեցել սև կարդինալ, այն ժամանակ նախագահի աթոռը գրաված, ոչ պակաս հանցագործ սեռժը:Ամփոփեմ — Այսօր Հայաստան աշխարհը, հանձին ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ունի իր Առաջնորդին, նրան, ով ձեր երկու հանցագործի դեմ արդար պայքարում կոփվեց, հասունացավ, իսկական լիդերի ավելի կատարյալ կերպի մեջ մտավ, ու հիմա աշխարհի տերությունների ղեկավարները նրա հետ հաշվի են նստում՝ հավասարը հավասարի հետ:
Դե հիմա քաղեք ձեր ցանած սերմի արդյունքը՝ այդ դուք, երկու հանցագործդ եք ստեղծել մեր օրերի ՀՐԱՑԱՆԱԿՐԻՆ:

(Visited 80 times, 1 visits today)