Հաղորդում ծանրագույն պետական հանցագործության մասին. Ա. Հայրապետյան

Հաղորդում ծանրագույն պետական հանցագործության մասին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Հայրապետյանը.

Նա մասնավորապես գրել է.

Սահմանադրական դատարանի նախկին և երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը, լրագրողի՝ ՍԴ-ի և նրա նախագահի շուրջ այս օրերին ծավալված իրադարձությունների մասին հարցին ի պատասխան, ասել է նաև հետևյալը.

«Դուք երիտասարդ եք և հավանաբար չեք հիշի, բայց շատերը կհիշեն 2003 թվականը, երբ մենք որոշում կայացրինք վստահության հանրաքվեի համար, ինչ վիճակում հայտնվեցի ես և իմ ընտանիքն ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ և առհասարակ՝ ամեն որոշումից հետո։

Այսօր շատերը մոռացել են ՍԴ-ի շուրջ 1500-ից ավելի որոշումները և հիշում են ընդամենը մի քանիսը՝ կապված ընտրությունների հետ, և ամեն մի որոշում, որ օրենքը ճանաչում էր հակասահմանադրական, հիշեք, թե հետո ինչ պրոցեսներ էին գնում» (aravot.am. 19.10.2019)։

Առաջին հայացքից սա քաղաքական գնահատական է թվում, որով Գ. Հարությունյանը հավասարության նշան է դնում Սահմանադրական դատարանի նկատմամբ Քոչարյանի և Փաշինյանի գործելակերպերի միջև։ Բայց միայն առաջին հայացքից։

Իրականում նա ծանրագույն պետական հանցագործության մեղադրանք է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին՝ վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ 2003թ. որոշումից հետո Դատարանի, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ գործադրված ճնշումների և ահաբեկումների առիթով..

(Visited 1 365 times, 1 visits today)