Մի դերասանի «աղեկեզ ճիչը» կարդացի.Լիզա Ճաղարյան

Մի դերասանի «աղեկեզ ճիչը» կարդացի։ Ասում է՝ քաղաքականությունը մտել է մեր տները, հավաքվում ենք, որ քեֆ-մեֆ անենք, մեկ էլ բա սկսում ենք վիճել էդ անտեր քաղաքական թեմաներով… եւ այլն։
Ու մեղադրում է նոր իշխանություններին։

Այսինքն թե՝ նախկինների ժամանակ չէինք վիճում, նախկինների ժամանակ բոլորը բոլորին սիրում էին, հավաքվում էինք էդ բոլորով ու համատեղ ջանքերով խմում թանկագին ռոբասերժոների կենացը։

Հիմա սրանք եկել են՝ հասարակությանը բաժանել են երկու մասի, էն մի մասն այլեւս չի գժվում ռոբասերժիկների համար, ու Հայաստանում խախտվել է էն հովվերգությունը, որ աԲրըմ էինք նախկինների ժամանակ։
Մարդ ա վաԴացել։

(Visited 100 times, 1 visits today)