Նիկոլ Փաշինյանին ձայն տվե’ք։ Տեղ հասցրե’ք։ Երբեք ուշ չէ…Արթուր Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանին ձայն տվե’ք։ Տեղ հասցրե’ք։ Երբեք ուշ չէ..

Գաղտնիք չէ, որ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը սերտ կապեր ունի նախկին իշխանության ազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Վերջինս քավոր-սանիկական կապեր ունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ընկերն է, որոնց շնորհիվ էլ իր կարիերայում «թռիչքային հաջողությունների է» հասել։

Համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչը Ռազմիկ Աբրահամյանն է, որը հայտնի է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք փոխանցելու գործով, ինչպես նաև վերջերս «Հանրապետական» ծննդատանը «անհետացած» երեխայի դեպքով։

ԵՊԲՀ Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը Արմեն Մինասյանն է, որը Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի հարազատ եղբայրն է և Միքայել Մինասյանի հորեղբայրը:

(Visited 89 times, 1 visits today)