Սրա էս բլթոցը, բնականաբար, շնչասպառ արագությամբ իր կայքում տեղադրել է «անաչառ» Սաթոն. Լ. Ճաղարյան

Կրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առհասարակ արհամարհել եմ էս կարգի արարածների բարբաջանքները։

Բայց քանի որ էս արարածին գրկաբաց ընդունել է Արցախը, դեռ մի բան էլ՝ օրումեջ Արցախից մատ թափ տվողները, թե մեր գործերին մի խառնվեք Հայաստանից, էս հակահիգիենիկներին մի հատ էլ որջ են տրամադրել, անունն էլ գրասենյակ դրել, սրանց ամեն բլթոցը պետք է լինի ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում։

 

Ի՞նչ է ասում դանիելյան արթուրիկը (մատս կկոտրեմ, բայց սրա անունը մեծատառով չեմ գրի)։

Ասում է. «Ասեմ ձեզ` աղանդավորները շատ հանգիստ կարան Նաիրի Հունանյանին սրբադասեն, իսկ իր ենթադրյալ պատվիրատուին հռչակեն սատանա: Մի մոռացեք, որ ընդդիմադիրներին տասնյակներով գնդակահարած Լևոն Տեր Պետրոսյանը «դեմոկրատիայի փարոս» է, իսկ նույնիսկ Ծռերին չգնդակահարած Սերժ Սարգսյանը` բռնապետ!

Հունանյանի իրական պատվիրատուները իրեն ազատողներն են լինելու, սա է շատ պարզ ու ակնհայտ ճշմարտությունը, որը շուտով քողարկվելու է ու նենգափոխվի:»:

Սրա էս բլթոցը, բնականաբար, շնչասպառ արագությամբ իր կայքում տեղադրել է «անաչառ» Սաթոն։
Տխրահռչակ, սովետի մնացուկ ժուռնալիստների միության, այսպես կոչված, նախագահին չի հետաքրքրում, թե ինչ են բլթացնում ռոբասերժականները, կարեւորը՝ իր լրատվամիջոցի եւ իր սեփական բարգավաճումը ապահովողները գոհ լինեն ու վարձն ավելացնեն։

Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները չե՞ն պատրաստվում Արցախից բերման ենթարկել այս բնությանն անհայտ ծագման արարածին ու պահանջել, որ անհապաղ հրապարակի Լեւոն Տեր-Պետրոսյանի «գնդակահարած» «տասնյակներով ընդդիմադիրների» անունները։

Իսկ ես պահանջում եմ, որ բերման ենթարկեն, եւ եթե գնդակահարվածների ցուցակը չներկայացնի ու փաստերով չապացուցի, ուրեմն՝ համապատասխան հոդվածով դատել եղկելի զրպարտությունները փեշակ եւ ապրուստի միջոց դարձրած էս «գյալմային»։

Հ.Գ. Չմոռանաք նաեւ հարցնել, թե ինչի է անքնության ճիրաններում հայտնվել նաիրիկի հավանական ցուցմունքների համար։

(Visited 254 times, 1 visits today)