Անխուսափելի բացահայտվելու է աղմկարարի իրական պատկերը. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իհարկե մինչև ուժի մեջ մտած դատարանի որոշումը, որևէ մեկը չի կարող համարվել մեղավոր որևէ հանցագործության կատարման մեջ:

Բայց փորձում են աղմուկ, աղաղակ բարձրացնել, ձգտելով հասարակական կարծիք ձևավորել սեփական անաչառության, անմեղության մասին, հասկանալով, որ զարգացումների տրամաբանությունը տանելու է նաև հենց իրենց կողմից կատարված հանցագործությունների բացահայտմանը:

Եվ անխուսափելի բացահայտվելու է աղմկարարի իրական պատկերը:

Հիշեք, Հայաստանում ոչ մի բան թաքնված չի կարող մնալ, բավական փոքր պետություն է խոշոր հանցագործությունները թաքցնելու համար, քանի որ համարյա բոլորը ճանաչում են բոլորին:

(Visited 182 times, 1 visits today)