«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն տարածեց

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել.

 

«Արցախը Հայաստան է և վերջ»-ը պետք է դառնա պետական քաղաքականություն. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ԲԲՍ-ին տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ ազգային շահերին արմատապես հակասող պնդումներով ու դատողություններով, այդ թվում՝ ժխտել է Արցախի հայաստանապատկանությունը։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի հարցում երկու լարի վրա խաղալու կործանարար վարքագիծը և «Արցախը Հայաստան է և վերջ»-ը դարձնել պետական քաղաքականություն։

 

Ինչ վերաբերվում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա պետք է բացատրություն ներկայացնի իր ապազգային և հակապետական պնդումների ու դատողությունների համար և հեռացվի զբաղեցրած պաշտոնից»։

(Visited 297 times, 1 visits today)