«Նա սատկեց որպես վախկոտ շուն». Թրամփը հաստատեց թիվ մեկ ահաբեկչի ոչնչացումը

Այս պահին ուղիղ եթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատում է ԴԱԻՇ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան փաստը: «Նախորդ գիշեր մի քանի տարի որոնումներից հետո Ամերիկյան զինուժին հաջողվեց Սիրիայի հյուսիսում ոչնչացնել աշխարհի ամենադաժան խմբավորման՝ ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին:

Օպերացիայի հետևանքով ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել, այն դեպքում, երբ Բաղդադիի հետ ոչնչացվել են նրա զինակիցները: Մենք նրան հետևում էինք 2 շաբաթ շարունակ, շինությունը, որտեղ նա գտնվում էր, ականապատված էր: Մինչև վերջին պահը Բաղդադին գոռգոռում ու լացում էր, ողորմություն խնդրում:

Նա արցունքն աչքերին մեզ խնդրում էր խնայել իրեն, բայց սատկեց ինչպես վախկոտ շուն: Նա փորձել է թունելով փախչել՝ իր հետ տանելով 3 երեխաների: Սակայն թունելի մոտքը փակված է եղել և նա ինքնապայթյուն է իրականացրել՝ իր հետ սպանելով նաև երեխաներին:
Այն տնից, որտեղ ապրում էր Բաղդադին, դուրս է բերվել 11 երեխա:

Ուզում եմ բոլոր նրանք, ովքեր հպարտանում են նրանով, իմանան, որ նա որպես հերոս չի մահացել, այլ՝ որպես վախկոտ շուն»,- ասում է Թրամփը: Նա նախ խոստացել է արմատախիլ անել ահաբեկչությունը աշխարհում:

Թրամփը նաև համագործակցության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Սիրիային, Իրաքին, իրաքյան քրդերին:

(Visited 58 times, 1 visits today)