Ի՞սկ ով է նա, այդ լավագույն լրագրողը, ասեմ միանգամից… Արտակ Գալստյան

Ո՞Վ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՐԱԳՐՈՂԸ

Ռոբասերժական մնացուկները տիրապետում են մեդիադաշտի 80%-ին: Սակայն նույնիսկ այս դեպքում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին:

Պատճառը մեկն է: Նրանք ունեն կայքեր, հեռուստատեսություն, ժամկետանց քաղաքագետներ և այլն, բայց իրենց շարքերում չունեն ամենակարևորրին ՝ լավագույն լրագրողին:

Լավագույն լրագրողը այսօր պատկանում է Վարչապետին:
Ի՞սկ ով է նա, այդ լավագույն լրագրողը, ասեմ միանգամից, դա Հայ ժողովուրդն է:

Եվ այդ լրագրողը ամենևին էլ չի պաշտպանում Վարչապետին, ՔՊ-ին, Իմ Քայլին: Նա պաշտպանում է ինքը իրեն, իր զավակների ապագան, իր ընտանիքը, իր երկիրը:

Նրա գրիչը սուր է, խոսքը գալիս է սրտից, միտքը հոգուց, նպատակը բոլորի շահը, հենց դրանով էլ նա լավագույնն է: Նա դրա համար չի վարձատրվում նյութականով:

Նրա վարձատրությունը ժպիտն է, ուրախությունը և ցավի բացակայությունը: Այսօր լավագույն լրագրողը որպես իր ժպիտի, ուրախության և ցավի բացակայության երաշխավոր տեսնում է իր Վարչապետին, իր ՔՊ-ին, իր Իմ Քայլին, այստեղից էլ հետևություն՝ Լավագույն լրագրողի՝ ժողովրդի խոսափողը, դա Վարչապետն է:

Եթե ռոբասերժական մնացուկները, նույնիսկ գնեն մնացած բոլոր կայքերը և հեռուստատեսությունները, միևնույն է, չեն կարող հաղթել լավագույն լրագրողին՝ Հայ ժողովրդին:

Արտակ Գալստյան

(Visited 345 times, 1 visits today)