հիմա էլ <<Հայոց արծիվներ>>-ի Հիտլեր Խչոն է խոստանում , որ 50 000 հոգու հանելու է փողոց և հեղափոխություն է անելու. Հ. Գալստյան

Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար․ երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց․․․ Նա կրակեց, ես զարկեցի․ որ զարկեցի՝ փռվեց էսպես, ամեն թևը հինգ գազ ու կես․․․

Հա, էն էի ասում՝

Ի դեմս Անի Զախարյանի, հազիվ էի գտել իմ սրտի վարչապետին, հիմա էլ <<Հայոց արծիվներ>>-ի Հիտլեր Խչոն է խոստանում , որ 50 000 հոգու հանելու է փողոց և հեղափոխություն է անելու:

Մտածում եմ, բա որ հանկարծ էն բազեներին ու մնացած փետրավորներին էլ փողոց հանի՞, ինչ կկատարվի Անի Զախարյանի ստոգրահավաքի հետ:

Լրիվ ԱՆԻ ԿԱՊՈՒՏ իրավիճակ կլինի…

(Visited 218 times, 1 visits today)