ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին անտարբեր չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի նկատմամբ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը և ամեն բան անում է նրա հավանությանն արժանանալու համար:

Իսկ, թե Մարիամ Փաշինյանն ի՞նչ վերաբերմունք ունի նրա նկատմամբ՝ դժվար է կռահել:

Փաստը մնում է այն, որ իշխանափոխությունից հետո ընդլայնվել է էլիտար ընտանիքների միջև խնամիական կապեր ստեղծելու հնարավորությունը:

Սա նշանակում է, որ պետք է սպասել անհավանական միությունների ու նորանոր էլիտար հարսանիքների:

Նշենք նաև, որ դեռևս տարեսկզբին մամուլում հրապարակվում էին 20-ամյա Մարիամ Փաշինյանի ու նրա ընտրյալի լուսանկարները՝ «Ով է Նիկոլ Փաշինյանի ապագա փեսան» վերնագրերով:

(Visited 369 times, 1 visits today)