ՌԴ ԱԳ նախարար Լավրովը չի խորշել նաև Սերժին «փչացնելուց». Հարութ Ուլոյան

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը չի խորշել նաև Սերժին «փչացնելուց»:

Լավրովը, խոսելով 10 տարի առաջ Սերժի կողմից իրականացվող «ֆուտբոլային դիվանագիտության» և հայ թուրքական հարաբերությունները «կարգավորելուն» ուղղված Ցյուրիխյան հայտնի արձանագրությունների մասին, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է.

«Մենք ակտիվ կերպով աջակցում էինք «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմանը, սակայն մտավախություններ ունեինք, որ այդ արձանագրությունները ուժի մեջ մտնելու հնարավորությանը կապվելու է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ:

Մենք ունեինք լուրջ կասկածներ: Մեր հայկական գործընկերներն այն ժամանակ մեզ ասացին` «Ոչ, ոչ: Դա հենց այդպես էլ կլինի:

Մեզ խոստացել են»*: Բայց, ցավոք սրտի, «Ցյուրիխյան արձանագրությունների» ճակատագիրը բոլորիդ հայտնի է»:

* — Այսինքն` մեր իշխանություններին, այսինքն` Սերժին, «խոստացել» էին, որ այդ գործընթացը չի կապվի Արցախի հարցի հետ

(Visited 156 times, 1 visits today)