Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց. Նոր մանրամասներ

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։

Մեզ հաջողվեց պարզել, որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ եւ գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս։

Աղբյուր` Փաստինֆո

(Visited 82 times, 1 visits today)