Որևէ մեկը ինձ կպարզաբանի՞, թե վերջիվերջո այս ղուկասյանվարդան երևույթը ով է. Ա. Սայադյան

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը, անդրադառնալով Արկադի Ղուկասյանի՝ օրենքով գողերի վերաբերյալ հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Ծո, ըմմեն շախպ դնողն ու շալվար հակնողը չէ, օր տղամարտ է։ Ըմբես օր, քեզի տղամարտու տեղ մի դիր։ Հա, մեգ էլ` սայլուգ-սայլուգ դուս մի տուր։

Մեր բոլորիս դժբախտությունն է, որ այս թյուրիմացությունն ու իր նման ևս մի քանի հատ տգետներ, մեզ վրա ծիծաղող ճակատագրի քմահաճույքով հայտնվել են ԱԺ-ում։

Ի դեպ, որպեսզի չմեղադրվեմ կողմնապահության մեջ, պիտի ասեմ, որ սրա նման «խելոք ու խելացիներ» կան ԱԺ-ի բոլոր խմբակցություններում։

Որևէ մեկը ինձ կպարզաբանի՞, թե վերջիվերջո այս ղուկասյանվարդան երևույթը ով է` հայոց լեզվի ու հայոց պատմության գիտա՞կ, Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեական ավանդույթների պահապա՞ն, թե գողական մեկը։ Հաստատ ոչ գիտակ է, ոչ էլ պահապան։

Մնում է գողականը։ Բայց եթե գողական է, ուրեմն պիտի շարժվի «պանյատներով», իսկ այդ «պանյատներն» էլ, ցավոք և ի հեճուկս վարդանիկի, գողականին արգելում են գործակցել պետության ու պետական կառույցների հետ։

Այստեղից հարց` ո՞վ է, կամ` ի՞նչ է ղուկասյան վարդանիկը, գողակա՞ն, թե ԲՀԿ- ական պատգամավոր։ Գուցե բարգավաճցիների գլխավո՞րը պարզաբանի…

(Visited 400 times, 1 visits today)