Կատարյալ տառապանք է «իդիոտի» հետ գործ ունենալը…Նախորդ օրը «Մեռելատանը» համախմբվել էին. Արմեն Դանիելյան

Փաստորեն, նախորդ օրը «Մեռելատանը» համախմբվել էին մեծամասամբ այն քաղաքական գործիչները, որոնց ժամանակին Սերժ Սարգսյանը «պատվել» էր տարբեր ամոթալի պիտակներով: Քաղաքական մրցակցությունից դուրս մնացած Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին հանգրվանած Վազգեն Մանուկյանին ժամանակին Սարգսյանն անվանել էր ոչ ավել, ոչ պակաս «իդիոտ»… Բնավ էլ միտում չունեմ այս ձախողված քաղաքական անպետքությանը վիրավորել, առավել ևս, երբ նրա համար «իդիոտ» լինելը երբեք չի ընկալվել որպես անձնական վիրավորանք…
Իր վերջին «պաշտոնին» նա հանգրվանել էր 2008 թ. հաճախորդի իր կոչմանը հավատարիմ մնալով՝ ամեն ինչ անելով, որ նախագահ դառնա Սարգսյանը։

Իմիջիայլոց, «Մեռելատան» գլխավոր կազմակերպիչը բնավ էլ շարքային հաճախորդի չէ. նա սառնասիրտ կամակատար է եղել և մնում ու անգամ չթաքցրեց իր հրճվանքը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո՝ ցինիկաբար հայտարարելով, թե կատարվածն ընդամենը մի խումբ ռոմանտիկների ձեռքի գործն է: Իսկ այսօր պարզվում է, որ Վազգեն Մանուկյանն ահաբեկչությունից ընդամենը մի քանի օր առաջ հանդիպել է այդ ռոմանտիկ մարդասպանների հետ և ըստ ամենայնի ինչ-որ ռոմանտիկ և ֆանտաստիկ խորհուրդներ է տվել…
Հեղափոխությունից հետո Վազգեն Մանուկյանը դարձավ ոչ ավելի, ոչ պակաս հակահեղափոխական բոլոր «գործիքներից» ամենահամառներից մեկը… այսօր նա կրկին անհանգիստ և տարօրինակ շարժումների և մտքի փայլատակումների մեջ է, որոնք մեծամասամբ էպիլեպսիայով հիվանդին բնորոշ ցնցումային նոպաներ են հիշեցնում: Այսօր, երբ պատվիրատուն դարձյալ «վստահելով» հավատարիմ «իդիոտին» դարձյալ պատվիրել է զբաղվել իդիոտիզմով, վերջինս կրկին հայտնվել է ցնցումային նոպաների մեջ , որի պատճառով ծերացած ուղեղի բջիջները սկսել են անկանոն աշխատել…

Ուղեղի հիվանդությունների մասին մի հանրագիտարանում ուղղակիորեն ասվում է. «Պետք չէ փորձել դադարեցնել նոպան, սակայն պետք է պաշտպանել հիվանդին հնարավոր վնասվածքներից և հավաստիանալ, որ նա կարողանում է շնչել։ Իսկ եթե նոպան հինգ րոպեից երկար է տևում կամ կրկնվում է, կամ էլ անհատը նոպայից մի քանի րոպե հետո ուշքի չի գալիս, պետք է շտապ օգնություն կանչել»…
Ամենայն հավանականությամբ, նա հերթական «զակասը» ստանալուց հետո վերստին նոպանների մեջ է, փոքր֊ինչ շփոթված, սակայն արագ կարողացել է ուշքի գալ (առանց բժիշկների միջամտության) և շարունակել այն իդիոտությունը, ինչ մինչ այդ անում էր…
Հ.Գ. Ժամկետանց և ոչ մրցունակ քաղաքական գործիչները շատ հաճախ փոխակերպվում են ապաշնորհ ընդդիմադիրների: Անշուշտ, սա բնավ էլ պարտադիր օրինաչափություն չէ, սակայն քաղաքական գործընթացներին բնորոշ երևույթ է… Վազգեն Մանուկյանի պարագայում առավել ևս…
Էնպես որ քաղաքական ստացված «իդիոտից» դեպի քաղաքական «Մեռելատուն» ընդամենը մեկ քայլ է… Կատարյալ տառապանք է «իդիոտի» հետ գործ ունենալը։

(Visited 304 times, 1 visits today)