Հույժ կարևոր հաղորդագրություն. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սյուր առ ռեալիզմ կոռուպցիա ընդ ժողովրդավարության

Հույժ կարևոր հաղորդագրություն

Հարգելի և սիրելի և կոռուպցիազուրկ հայրենակիցներ

Արդի Հայաստանում ժողովրդի զանգվածային աջակցությամբ իշխանության ստալինյան բռնճնշումներին հակազդելու նպատակով

հալալ ու զուլալ, կոռուպցիոն վեհ գաղափարներ կրող,

մինչ հեղափոխությունը պետությունը զավթած նախկին իշխանությունների կարկառուններս.

մեր հույժ կարևոր, պատմական ընդդիմադիր հավաքը կազմակերպեցինք մարզահամերգային համալիրի վերնահարկում.

Ձեռք էին առնվել համաշխարհային պատմությանը հայտնի բոլոր կոնսպիրատիվ միջոցները, որպեսզի համաժողովրդական ընդվզման իշխանության անվտանգության ուժերը չկարողանային հայտնաբերել թե ընդհատակյա կոռուպցիոն հանդիպման վայրը, թե հավաքի մասնակիցների կազմը:

Մշակվել էին, ինչպես հանդիպման վայր ժամանելու գաղտնի և ապահով ուղիները, այնպես էլ անհրաժեշտության դեպքում հանդիպման վայրից հրատապ էվակուացվելու պլանները:

Հանդիպման մասնակիցներս ապահովված էինք անհրաժեշտ քանակի և որակի ջրեղենով, որի բաղադրությունը համընկնում էր հեղափոխության օրերին հայտնի ուժերի կողմից, ըստ օդում կախված լուրերի, մատակարարված ապահով և անվտանգ ջրի բաղադրությանը:

Յուրաքանչյուր մասնակից ապահովված էր նաև բուն հայրենական արտադրության ГП-7 և ГП-5 մակնիշի հակագազերով , և վերստին հայրենական արտադրության գիշերային տեսողության սարքերով ՝ приборы ночного видения -ПНВ марки«Сыч-3ЦУ» и «Катран-3»:

Հանդիպման ընթացքը ուղիղ և գաղտնի կապով կարող էին տեսնել միմիայն մեր հյուսիսային ռազմավարական գործընկերները:

Կոռուպցիոն անվտանգության նկատառումներով գաղտնի են պահվում բնականաբար նաև ֆինանսավորման աղբյուրները, որոնք ըստ սկզբունքների չեն կարող հրապարակվել և բաց լինել:

Հանդիպման ընթացքում ձեռք բերված պատմական նշանակության որոշումների մասին կհրապարակենք մի քանի օր հետո՝ հատուկ թռուցիկների և տեսաժապավենների միջոցով:

Կարևոր ենք համարում նշել կոռուպցիոն ընդհատակյա անվտանգության ջոկատների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը, որոնք ողջ հանդիպման ընթացքում կարողացան ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:

Մեր պայքարը ճշմարիտ կոռուպցիոն է և հաղթանակը կլինի մերը:

ՌՈՒՀԱՎԱՄԱԴԱՇԱԼԱ-ի հանրային կապերի վարչություն

(Visited 529 times, 1 visits today)