Պատմությանը հայտնի են պոռնկության տարբեր դրսևորումներ, սակայն ամենատարածված ձևը, դա քաղաքական պոռնկությունն է

«ՎԵՐՆԱՏՈՒՆ» ԱԿՈՒՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ

Մարմնավաճառությունը ըստ ՀՀ օրենսդրության համարվում է վարչական զանցանք և պատժվում է տուգանքով:

Սակայն շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ, այդ թվում նաև քաղաքական, զբաղվելուն ներգրավելը կամ քաղաքական պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը և պահելը կամ որևէ հանրային հաստատություն քաղաքական պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ քաղաքական պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը արդեն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածների քրեական հանցանք է:

Պատմությանը հայտնի են պոռնկության տարբեր դրսևորումներ, սակայն ամենատարածված և հասարակության համար անընդունելի ձևը, դա քաղաքական պոռնկությունն է:

Կարծում եմ Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» ակումբի ստեղծումը և դրա գործունեությունը պետք է դիտարկվի ՀՀ Քրեական օրենսգրքի վերը նշված 261-րդ և 262-րդ հոդվածների հանցակազմի շրջանակներում:

Քանի որ առերևույթ առկա է Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքական պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու, քաղաքական պոռնկությամբ զբաղվելու մեջ այլ անձանց ներգրավելու փաստերը:

Բացի այդ, Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» ակումբի համագումարը լայնորեն լուսաբանել է մամուլը, ներկայացվել է «Վերնատուն» ակումբի ստեղծման նպատակները, ծրագիրը, իսկ մասնակիցների նկարները տարածվել են համացանցում:

Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանի և «Վերնատուն» ակումբի այլ մասնակիցների վերը նշված գործողություններում նույնպես առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի հանցակազմով։

Սույն հոդվածը պատասխանատվություն է սահմանում քաղաքական, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ քաղաքական պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելու, գովազդելու, իրացնելու, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելու համար:

Ամփոփեմ ՝
Իմ կարծիքով ՀՀ իրավապահները պետք է արագ արձագանքեն Վազգեն Մանուկյանի և «Վերնատուն» ակումբի այլ մասնակիցների գործողություններին և դիտարկեն դրանք, ՀՀ Քրեական օրենսգրքի վերը թվարկած հոդվածների համակցությամբ:

Արտակ Գալստյան

(Visited 225 times, 1 visits today)