Նախադասություն, որը մեկ տարի և յոթ ամիս է, 10 միլիոն աշխարհասփյուռ Հայերի շուրթերին է. Գ. Քեթցյան

Գրիգոր Քեթցյանը ֆեյսբուքյան իր թջում գրել է.

Բարգավաճ Հայաստան Կուսակցության հիմնադիր Ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

Հարգելի հայրենակից, որպես քաղաքագետ կուզեի օգնել Ձեզ հայրենիքի համար այսքան կարևոր ու պատմական ժամանակաշրջանում, մի քանի կարևոր խորհուրդներով, հետ պահել անցանկալի Ձեզ համար անձնական և քաղաքական սպասվելիք իրավիճակներից, ինչի հավանականությունը անխուսափելի է, եթե շտապ չփոխեք Ձեր քաղաքական ռազմավարությունը’ համապատասխանեցնելով Հհ հեղափոխության տրամաբանական զարգացումներին։

Հարգելի Գագիկ, հետհեղափոխական Հայաստանում, Ձեր գործարարական հեռատեսությունը Ձեզ հնարավորություն ընձեռեց ոչ միայն պահպանել հարգանքը Ջեր անձի նկատմամբ, այլ Ձեր ղեկավարած կուսակցությունը դարձավ նոր հեղափոխական
Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը։

Հեղափոխության օրերին դուք օգնեցիք ՀՀ հպարտ ու ընդվզող քաղաքացուն, ով մերժում էր գողապետությունը, չարն ու թայֆաական ամենաթողությունը։

Կապիտալիզացվեց Ջեր մատակարարած ջուրն ու թևավոր Ձեր հայերենը, երբ արտաբերեցիք Նիկոլի Ցավը տանեմ նախադասությունը։ Նախադասություն, որը մեկ տարի և յոթ ամիս է, 10 միլիոն աշխարհասփյուռ Հայերի շուրթերին է։

Այսպիսով նոր Հայաստանում ժողովրդի հեղափոխությանը միացած Գագիկ Ծառուկյանի թիմը ,չի կարող հակառակվել հեղափոխության արժեքներին և զարգացման բնականոն ընթացքին։

Հարգելիս, միթե չեք նկատել, որ ՀՀ քաղաքացին չի ներում նրանց, ով մսխում է հեղափոխության սպասվելիք արդյունքները։ Որ առ այսօր հին ռեժիմի Սահմանադրական դատարանը չի ազատագրված դրանում մասամբ մեղադրում են Ջեր խմբակցությանը։

Չեմ ուզում խոսել Աժ ում քննարկվող մի շարք կեղծ ու արհեստական օրակարգերից որոնք քննարկվում են ժողովրդի հաշվին և ոչ ի շահ ժողովրդի,ով այսօր իշխանության տերն է…

Հարգելի Հայրենակից , Հակահեղափոխական բոլոր ուժերը ‘ քաղաքական կարճատես ինքնասպաններ են ։ Դուք Ջեր գործարարական տաղանդով կարող եք սահուն ինտեգրվել Նոր Հայաստանի տնտեսական հեղափոխության տրամաբանական կանոնների մեջ, օլիգարխից դառնալով հարգված գործարար։

Այժմ կարևոր խորհուրդս , Աժ ում սաբոտաժից և բիզնես շահային սպասարկումից ,անցեք Նիկոլի ցավը տանելուն և ցավ մի դարձեք ։ Այսօր ամբողջ հայ ազգն է Նիկոլ, իսկ Փաշինյան Նիկոլը ազգն է Հայոց և հույսը Հայի ։

Առաջիկա երեք տարում պետք է Աժի Ձեր խմբակցությունը ԾԱՌԱՅԻ ՀՀ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀԵՐԻՆ, ՔԱՆԶԻ ՆԱ Է ԱՅԼևՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ։

Իսկ ես և Դուք , Նիկոլի ցավը տանելով չենք խանգարի նրան ,հաստատել օրինակելի ժողովրդավարական, իրավական , երկի’ր Հայաստան։

Հարգանքներս։

(Visited 1,274 times, 1 visits today)