Նոյեմբերի 21-ի աստղագուշակը

Խոյ․Օրը հարմար է տարբեր փորձարկումներ իրականացնելու համար։ Դրանք կարող են վերաբերվել նաեւ անձնական կյանքին։ Եթե ինչ որ առօրեական գործ ձեզ բավականություն չի պատճառում, կարող եք դադարեցնել դրա կատարումը։

Ցուլ․ Օրվա ընթացքում հաճախ ընդմիջումներ կատարեք։ Դա կօգնի ձեզ խուսափել տարատեսակ սխալներից։ Լուրջ խնդիրներ չեն կանխատեսվում։ Օրն ընդհանուր առմամբ վատ չէ գործարքների ձեւակերպման համար։ Կարող եք նաեւ գանգատային հայցեր ներկայացնել։

Երկվորյակներ․ Օրն ընդհանուր առմամբ վատ չէ պետական հաստատություններ այցելելու համար։ Կարող եք պայմանագրեր կնքել։ Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգիստ մթնոլորտում անցկացնելու ու մտորելու համար։ Գործանական պլանում այսօր կհաջողեք։ Հնարավոր են հեռանկարային ծանոթություններ։

Խեցգետին․ Այսօր շատ հարցեր լուծելիս ձեզ կօգնի ձեր ինտուիցիան։ Շրջապատին մի դատեք աչքի տեսածով։ Փնտրեք ներշնչման ավելի ոգեկան աղբյուրներ։ Ցանկալի է որոշակի ժամանակ հատկացնելը քայլելուն։

Առյուծ․ Այսօր առաքին գործեր կատարելու օր սահմանեք ինքներդ ձեզ համար։ Օրվա ընթացքում էներգիայի պակաս չեք զգա։ Եթե նախորդ օրերին հիվանդ եք եղել, այսօրվանից կզգաք դրական դինամիկան։ Կարող եք զբաղվել նաեւ ֆինանսական գործերով։

Կույս․ Այսօր ինչ որ ենթագիտակցական վախեր կունենաք։ Արեք ամեն բան, որպեսզի այդ վախերը չդառնան ձեր մոտ ընդհանուր անկումային տրամադրությունների ձեւավորման պատճառ։ Հաջողություններ են սպասվում մասնագիտական գործունեության ոլորտում։ Անձնական կյանքում փոփոխություններ մտցնելը դեռ վաղ է։ Մնացեք մոնոտոն կայուն հունի մեջ։

Կշեռք․ Օրվա ընթացքում բազմաթիվ մարդիկ կսկսեն հետաքրքրվել ձեզանով։ Բնատուր հմայքը կանի իր գործը։ Սովորեք օգուտ քաղել այդ ուշադրությունից։ Ֆինանսական աճ կունենաք, որով կավելացնեք ընտանեկան բյուջեն։ Ի դեպ, ժամանակն է նաեւ զգեստապահարանը թարմացնելու մասին մտածել։

Կարիճ․ Այսօր ձեզ պարզապես ուժասպառ կանեն ընտանիքի կրտսեր անդամները։ Ամեն դեպքում դա հաճելի ուժասպառություն է եւ ձեզ դուր է գալիս։ Օրը հարմար է նաեւ ֆինանսական ոլորտի հարցեր քննարկելու, որոշումներ կայացնելու համար։ Ընդհանուր առմամբ, ձեր տան պատերից դուրս աշխարհի հանդեպ այսօր կորդեգրեք կողքից դիտողի կեցվածք։

Աղեղնավոր․ Այսօր ցանկալի չէ այլոց ճակատագրերով հետաքրքրվելը։ Անկեղծ ժեստը նույնիսկ կարող է սխալ ընկալվել։ Խնայեք ուժերը, հատկապես եթե ոչ վաղ անցյալում հիվանդություն եք հաղթահարել։ Եթե նոր գործ եք սկսել այսօր, ապա դրանով զբաղվեք շատ դանդաղ ու հաշվարկված։ Հնրավոր է հետաքրքիր նորություններով զանգեր ստանաք։

Այծեղջյուր․ Այսօր կարող եք զբաղվել ինքներդ ձեզանով։ Այցելեք մարզասրահ, վերականգնեք ուժերը։ Ուշադրություն դարձրեք հագուկապին։ Դա նույնպես կարեւոր է հասարակության մեջ դուրս գալու համար։ Երեկոյան կարող եք գնալ գնումներ կատարելու։

Ջրհոս․ Այսօր դրամական հարցերով զբաղվել խորհուրդ չի տրվում։ Օրն ավելի խոհական հունի մեջ է։ Ուշադիր եղեք սննդակարգին։ Դուք սկսել եք չարաշահել կալորիաները։ Առանձնացրեք ձեր վատ սովորություններն ու այսօր տվեք մեկնարկը դրանցից ազատվելու։ Օրվա ընթացքում եղած ծանոթությունները կարող են լուրջ հարաբերությունների սկիզբը ազդարարել։

Ձկներ․ Այսօր ձեզ հանիրավի կերպով կայպանեն։ Չի բացառվում, որ ակամա ներքաշվեք կոնֆլիկտների մեջ։ Պահպանեք հանգստություն ու չեզոքություն ամեն դեպքում։ Լավ տրամադրությունը այսօր կենսական անհրաժեշտություն է ձեր համար։ Հնարավոր է օրվա վերջում ինչ որ սեզոնային հիվանդության ախտանշաններ գլուխ բարձրացնեն։

(Visited 50 times, 1 visits today)