Այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում․ Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺ-ում:

«Հարգելի՛ հայրենակիցներ,
տեղեկացնում եմ, որ այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին

ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։

(Visited 66 times, 1 visits today)