Իսկապես տարիքս մի քիչ մեծ է.Նա չի ցանկանա դառնալ Հանրային խորհրդի նախագահ

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը իսկապես բավական խելոք անձ է, բայց եթե Վազգեն Մանուկյանը ներքին մղվածությամբ ինչ-որ բան չի անում, այդ գործը տեղից չի շարժվում: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Չնայած ես շատ կուզենայի, որ Վազգեն Մանուկյանը շարունակեր Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, մի քիչ քիչ զբաղվեր շեշտված քաղաքական գործունեությամբ»,- ասաց Մանուկյանը:Հարցին, թե կցանկանա՞ր, որ իրեն առաջարկեին զբաղեցնել այդ պաշտոնը, Սադոյանը պատասխանեց.«Իսկապես տարիքս մի քիչ մեծ է: Տեսեք, ընդամենը երեք հարկ բարձրանալով խնդիրներ ծագեցին, իսկ այնտեղ եռանդով մարդու գործ է»:

(Visited 112 times, 1 visits today)