Եվս մեկ ապտակ Քոչարյանին. Մանրամասներ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակեյանի նախագահությամբ, արդարացրեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին, ով 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով և ենթարկվել տուգանքի ու հինգ տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանն այժմ նրան արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևանում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել:

Նրան մեղադրանք էր առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

«ՉԻ». Ինչ որ չենք լսում քոչարյանականների ողբը: Ընդհանրապես, որևէ ձայն չենք լսում: Մինչդեռ սա Ռ. Քոչարյանի հերթական «հերոսության» արդյունքն է:

Նրա օրոք հարյուրավոր քաղբանտարկյալներից հերթականը արդարացվեց: Եվրոդատարանով, հայկական դատարանով: Ու հիմա Հայաստանը իր բյուջեից քոչարյանական ապօրինությունների համար հերթական փոխհատուցումը պետք է վճարի նրանից տուժածին:

Բայց Քոչարյանն ու իր ընտանիքը դրանից չեն տուժի: Մի լումա անգամ: Փաստաբանների, պիցցաների, ծախու գրչակների վրա միլիոններով փող կթափեն, իսկ նրանց գործունեության վնասները՝ մենք՝ հարկատուներս: Ու բավական է մի լածիրակ գյադու թեկուզ 2 ժամով ոստիկանություն տանեն, 37 թվից են խոսում: Սրանք, որ 20 տարի Հայաստանը 37 թվի տակ են պահել:

«ՉԻ»

(Visited 1 370 times, 1 visits today)