Ալիեւի անգնահատելի նվերը Հայաստանին

«Հեյդար Ալիեւի օրոք Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի բնակչության տոկոսային հարաբերակցությունը կտրուկ աճեց, կրկնապատկվեց, ադրբեջանական բնակչությունը հասավ 30%-ի:

Եթե Հեյդար Ալիեւը 1982 թվականին չմեկներ Մոսկվա ու մնար Ադրբեջանում, ապա, հնարավոր է, ադրբեջանցի բնակչությունը 10 տարում հասներ 50%-ի», հայտարարել է ապշերոնյան վարչակազմի ղեկավար Իլհամ Ալիեւը:

Ալիեւի այս հայտարարությունն անգնահատելի նվեր է Հայաստանին: Փաստացի, նա խոստովանում է, որ Ղարաբաղում խորհրդային տարիներին իրականացվել է հայ բնակչության դուրս մղման եւ մերձկասպյան թուրքերի տեսակարար կշիռն ավելացնելու քաղաքականություն: Դա արտահայտվում էր սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում խտրական քաղաքականությամբ:

Փաստաթղթավորված է, որ Ղարաբաղը Բաքվի ենթակայության է հանձնվել ռուս բոլշեւիկների օկուպացիոն մարմնի՝ Կավբյուրոյի կամայական որոշումով, որը որեւէ իրավական հիմք չի կարող ունենալ, իսկ այդ պահին Ղարաբաղի հայ բնակչությունը կազմում էր 95 տոկոս:

Ալիեւի խոստովանությունը լուրջ փաստարկ է հայկական կողմի համար, Արցախի ստատուս-քվոյի, անկախության միջազգային ճանաչման հարցում: Բաքուն էթնիկ զտումներ է արել Նախիջեւանում, երկրորդ աշխարհամարտում հայ տղամարդկանց անհամեմատ մեծ զորակոչով եւ փաստացի սպանդով Ռուսաստանի հարավում, հայերին ռուսական զորքի օգնությամբ լիովին դուրս մղել հայկական այլ շրջաններից ու հայաբնակ քաղաքներից:

leagir.am

(Visited 226 times, 1 visits today)