Ալեքսիս Օհանյանը ՀՀ վարչապետի challange-ը փոխանցել է եւս 3 հոգու. տեսեք թե ովքեր են

Արդեն հայտնել ենք, որ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընդունել է ՀՀ վարչապետի մարտահրավերն և ամեն ամիս 23 դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:

Օհանյանն իր հերթին challange-ը փոխանցել է եւս 3 հայի՝ ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին, Index Ventures-ի տնօրեն Նինա Աչաջյանին եւ իր հորը՝ Քրիս Օհանյանին:

Էրիկ Էսրաիլյանին մարտահրավեր էր նետել նաեւ Սերժ Թանկյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը դիմել է Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Պայմաններից մեկն այն է, որ մարտահրավերն ընդունողները դա անեն հրապարակային և իրենք էլ իրենց հերթին երեք անձի մատնանշեն այս նախաձեռնությանը միանալու համար:

Հավելենք, որ ավելի վաղ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը նույնպես ընդունել էր Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը:

«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան համահայկական հիմնադրամին»,- նշել էր Սերժ Թանկյանը:

(Visited 289 times, 1 visits today)