Ալեքսիս Օհանյանը ևս ընդունեց Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» հղեց «System Of A Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, և «Reddit» սոցցանցի, «Initialized Capital» վենչուրային

ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանին, որ Himnadram.org-ի միջոցով, ամսական 21, 22, 23 դոլար նվիրաբերեն հիմնադրամին: Վարչապետը կոչ արեց նրանց նաև «մարտահրավիրեն» ևս երեք հայի։

Ալեքսիս Օհանյանն իր թվիթերի էջում տեղեկացրել է, որ ընդունել է մարտահրավերը։

(Visited 422 times, 1 visits today)