Կանացի բամբասանքով զբաղվող լաչակ կապած թրաշամանուկներին տեղեկացնեմ. Տ. Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

10մլն դրամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դիմաց օրենքի նախագծի ընդունման դեպքում պատկերացնու՞մ եք ինչ է կատարվելու…

Ակնհայտ է, որ սոցիալապես ապահովվածներն առաջին իսկ հնարավորության դեպքում իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից, ովքեր չունեն տանը կամ բանկերում պահած այդ գումարը, ստիպված կլինեն պարտքով վերցնել և նույնիսկ անգամ իրենց տունը գրավ կդնեն…

Ճիշտ է, օրենքի նախագծի հեղինակն առաջարկում է պետությանը վճարած 10մլն դրամի դիմաց վարձել 2 ժամկետային զինծառայող, ովքեր պարտադիր զինծառայությունից ազատվածի փոխարեն կծառայեն բանակում, սակայն արդյունքում ստացվում է, որ բանակում ծառայելու են և հայրենիքի սահմանները պաշտպանելու են միայն սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները:

Արդյունքում երկրում կխորանա սոցիալական անարդարությունը… մի բան, ինչի դեմ փորձում ենք պայքարել…

Բացի այդ, 10մլն դրամ վճարելով ընդամենը 1 ամսում հնարավոր չէ բավարար ռազմական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել… դա պնդում են նաև ռազմական տեսչությունից…

Ամենայն անկեղծությամբ հավատում եմ պատգամավորի ազնիվ՝ զարդուղի ճանապարհներով պարտադիր զինծառայությունից խուսափողներին օրենքի դաշտ բերելու միտումներին, բայց օրենքի նախագիծը լի է թերություններով…

Հա, ու մի բան էլ, կանացի բամբասանքով զբաղվող լաչակ կապած թրաշամանուկներին տեղեկացնեմ, որ հաշվառված եմ պահեստազորում ու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ պաշտպանել հայենիքիս սահմանները:

(Visited 203 times, 1 visits today)