Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու. Մանրամասներ

Այսօր Ստեփանակերտում կայացած «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարը։

Համագումարը որոշում ընդունեց՝ 2020թ. նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության կողմից առաջադրել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը:

«Քաղաքական այս պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության:

Առավել կարևրում ենք հետևյալը. Հայաստանը՝ որպես Արցախի և նրա բնակչության ֆիզիկական անվտանգության երախավոր, որքանո՞վ է համարժեք գնահատում և արձագանքում հայկական երկու պետություններին նետված նոր մարտահրավերներին: Արդյոք բավարար չափով են չեզոքացվում առկա սպառնալիքները:

2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանփոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ:

ՀՀ-ում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները: Նրանց ռազմավարությունը մնաց նույնը՝ այն է՝ վերացնել Արցախի սուբյեկտայնությունը, տարածքը բռնակցել իրեն, իսկ տեղի բնակչության համար նախատեսել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի և հայկական այլ բնակավայրերի հայության ճակատագիրը, իսկ մարտավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ»,-ասել է Բալասանյանը:

(Visited 69 times, 1 visits today)