Գորիկ Հակոբյան ջան, հողը թեթև լինի, ջահել էինք խելքներս չէր կտրում, կներես

Կառլոս Ռայիայանի ֆեյսբուքյան էջից.

Չէ, չեմ դրամատիկազացնելու: Ուղղակի պծիչկա դնեմ, էլի:

Հետհեղափոխական Հայաստանի ԱԱԾ, փառք աստվածներին գոնե արդեն նախկին տնորենը, որը պաշտոնավարեց մի տարուց ավել, էսօր տարեդարձի առթիվ ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ, այդ թվում՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից, «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Շամսայիլ Սարալիևից:

Նկարներ են հրապարակվում, Վանեցյանին կարգում հայ-ռուսական հարաբերությունների լոկոմոտիվ:

Ախպեր, հեղտհեղափոխական ԱԱԾ պետին, ինքն էլ երևի հիմա նստած էնպես է լավ զգում, էնպես է լավ զգում: Դեհ, շնորհավոր, պարոն գեներալ:

Հ.Գ. Գորիկ Հակոբյան ջան, հողը թեթև լինի, ջահել էինք խելքներս չէր կտրում, կներես:

Գեորգի Կուտոյան ջան, առողջություն քեզ, մեծատառով տղա ես:

(Visited 1 232 times, 1 visits today)