1300-ամյա սիբիրյան ամրոցն առեղծված է գիտնականների ու Պուտինի համար

Սիբիրյան Տերե Հոլ լճում է գտնվում աշխարհի ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը` Պոր Բաժն կղզու կիսավեր ամրոցը, որն ունի 1300 տարվա պատմություն:

Ինչպես նշում է dailymail-ը, հուշարձանը շարունակում է առեղծված մնալ պատմաբանների ու գիտնականների համար:

Նրանց մի մասը կարծում է, որ ժամանակին քառանկյուն կղզու վրա կառուցված է եղել բանտ, իսկ մյուսները համոզված են, որ դրանք ամառային պալատի, վանքի կամ հնագույն աստղադիտարանի ավերակներ են:

Նշվում է, որ այս վայրն առաջին անգամ հայտնաբերվել է 1891 թ., և 1 դար անց դրա նշանակությունը դեռևս անհայտ է մնում:

Մասնագետներին տարօրինակ է թվում խոշոր բնակավայրերից ու առևտրային ճանապարհներից այսքան մեծ հեռավորության վրա նմանատիպ մեծ համալիրի կառուցումը: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տարիներ առաջ այցելելով Պոր Բաժն, ուղղակի ապշել է իր առջև բացված տեսարանից:

«Ես շատ վայրերում եմ եղել, շատ բան եմ տեսել, սակայն այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում»,- անկեղծացել է Պուտինը:

Աղբյուրը հավելում է , որ հնագիտական պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են կավե իրեր, մարդկանց ոտնահետքեր, լավ պահպանված որմնանկարներ, հսկայական դարպասներ

(Visited 474 times, 1 visits today)