Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են. (Տեսանյութ, լուսանկար)

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը կարծես թե ամուսնացել են։

Մեր տեսադաշտում է հայտնվել լուսանկար, որտեղ վերջիններս եկեղեցում խորանի առջև պսակադրվում են։ Այս կադրը իրական կյանքից է, թե՞ սրանք պարզապես ֆիլմի նկարահանումներ են, կպարզվի ավելի ուշ։

Նշենք, որ բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 17-ին, Միհրանը բեմից ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանին։ Իրենց զուգերգից անմիջապես հետո նա շնորհավորեց սիրելիի ծննդյան տարեդարձը և մատանի նվիրեց նրան։

Զույգն առաջին անգամ հանրայնացրեց անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է՝ միասին են։

(Visited 793 times, 1 visits today)