Ցանկանում եմ խոսել սպառողական վարկերի քաոսային իրավիճակի մասին. Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՎԱՐԿԵՐԻ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Եւ ՔԱՅՔԱՅԻՉ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ-ում ունենք 17 բանկ եւ 42 վարկային կազմակերպություն: Որոնց հիմնական նպատակը եւ գործունեությունը կառուցված է վարկեր տրամադրելու եւ դրա դիմաց տոկոսների վերադարձից եկամուտներ ստանալը:

Ցանկանում եմ խոսել հիմնականում սպառողական վարկերի եւ դրանց անթույլատրելի տոկոսադրույքների եւ դրա պատճառով ստեղծված քաոսային իրավիճակի մասին:
Տարիներ շարունակ մեր դրամավարկային քաղաքականությունը ուղղված է եղել քաղաքացիներին ունեզրկելու ակտիվ գործընթացին եւ հեծանիվ հնարած չեմ լինի, որ ասեմ , թե ինչ ուղղակի եւ անուղղակի խաբեությունների , մարքեթինգային խորամանկությունների շնորհիվ 100 հազարավոր քաղաքացիներ հայտնվել եւ շարունակում են հայտնվել թիրախում. ամեն ինչ վարկով, ոչինչ առանց վարկի, առանց ապառիկի ( ծնունդ, կնունք, նշանդրեք, հարսանիք, առողջական խնդիրներ, ուտելու հաց եւ կաց եւ այլն):

Հարգելիներս հեղափոխությունից հետո նոր Կառավարության խնդրանքով եւ հորդորով բանկերը եւ վարկային կազմակերպությունները գնացին բացառիկ անհուսալի դասակարգված վարկային տույժ տուգանքների ներման , բայց շատ անկազմակերպ եւ քմահաճույքով , ինչը սպասելի արդյունքները չտվեց:

Ինչպես նաեւ բանկերը ըստ եւրեւույթին` ներքին համաձայնությամբ , սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքի առավելագույն շեմը ընդունեցին 24%-ը, ինչը ողջունելի է , բայց նորից ոչ էական համապարփակ լուծում, քանի որ 100 հազարավորները արդեն իսկ «թակարդի» մեջ են:

Ես բազմիցս խոսել եմ այս ոլորտի բարձիթողի վիճակի մասին եւ անընդհատ փորձել մեր ղեկավարության ուշադրության կենտրոնում պահել , քանի որ այս հարցին միայն համակարգային մոտեցումը կարող է ցանկալի եւ արդյունավետ լուծում լինել, բայց շատերը փորձել են մանիպուլացնել եւ այլ ուղղությամբ տանել, այլ երանգավորումներ տալ այս խնդրին:

Ուղղակի անթույլատրելի է , երբ վարկային կազմակերպությունները շարունակում են մեր երկրում աջ ու ձախ 100-200% -ով ( շտապ , sms , kimbi, vivus, varks.am, mogo) վարկեր տրամադրել , երբ ընդհանրապես հիմնավորված չէ, դրանց այդքան բարձր տոկոսադրույքը, տրամադրում են նույն չափորոշիչներով ինչ 15-20% -ոց վարկերի դեպքում:

Ես ամենեւին չեմ խոսում պարտաճանաչների ու անպարտաճանաչների մասին, հավատացեք դրանք ընդհանուր խնդրում շատ քիչ տոկոսն են կազմում, ինձ համար դա գոնե ակնհայտ է, քանի որ քաղաքացիները , ունենալով ֆինանսական շատ խնդիրներ , հաճախ են օգտվում այդ խելքից դուրս տոկոսադրույքներով վարկերից , հիմնականում սա հարվածում է սոցիալապես խոցելի շերտերին , որոնց թիվը ՀՀ-ում 700 հազարից ավելի է:

Ելնելով վերոնշյալից առաջարկում եմ Ազգային Ժողովին կամ Կառավարությանը հանձն առնել հետեւյալ փոփոխությունները`

1. Սահմանել (գոնե առժամանակ) ՀՀ-ում վարկային տոկոսադրույքների վերին շեմ, որը, իհարկե, եւ արդարացիորեն կզրկի Վարկային կազմակերպություններին գերշահույթներից, բայցեւայնպես կպաշտպանի քաղաքացիներին անիմաստ բեռի տակ մտնելուց:

2. Գնալ քաղաքացիներին ընդառաջ եւ առողջացնել վարկային պորտֆելները, կիրառել փոխզիջման ավելի արդյունավետ մեխանիզմներ, ոչ թե ,երբ քաղաքացին մոտեցել է , պատրաստակամ է ` մարումներ անելու եւ պարտքից ազատվելու, պահանջել ահռելի տույժերի եւ տոկոսադրույքների մասնակի մարումներ կամ ամբողջական մայր գումարի մարում զիջելու նախապայմանով եւ այդպիսով ` նորից անելանելի վիճակում թողնելով քաղաքացիներին:

2.1 Ժամկետանց վարկերի տոկոսադրույքների նվազեցում,

2.2 Վարկերի ուշացման համար գանձվող տույժերի ու տուգանքների վերացում,

2.3 Վարկի վերադարձելիության ժամկետի երկարաձգում,

2.4 Սկզբում վարկի մայր գումարի ամբողջական մարում և այնուհետ նոր միայն տոկոսների վճարում,

2.5 Վարկային դրական պատմության վերականգնում:

Ժամանակն է արդեն լծվել այս խնդրի իրական եւ արդյունավետ լուծումներ տալու գործին:

(Visited 57 times, 1 visits today)