Սերժ Սարգսյանը պետք է որ առաջին հերթին սրանց հարցերը լուծի. Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե Փաշինյանը չստորագրի Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը, ապա պատմության մեջ հավերժ կմնա որպես ազգի մեծագույն դավաճան. Կոնստանտին Տեր-Նակալյան

Սրանք չեն հասկանում, որ նման անադեկվադ հայտարարություններով հենց Սերժ Սարգսյանի ճակատին են առաջին հերթին դաջում դավաճանի պիտակը,

ով 2016 թ. ապրիլի 4-ին աշխարհի դեսպաններին ու հայ հանրության առաջ հայտարարեց, որ հանձնարարել է պատրաստել Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը, ու դա չարեց 2 տարի շարունակ…

Սերժ Սարգսյանը պետք է որ առաջին հերթին սրանց հարցերը լուծի….

Անգամ Նիկոլ Փաշինյանը նման խիստ գնահատական չի տվել Սերժ Սարգսյանին, ինչ-որ սրանք են տալիս…

(Visited 259 times, 1 visits today)