Արտակարգ. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը սպանվել է հրազենից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

(Visited 2 090 times, 1 visits today)