Հետո մենք առանձնացանք և «ռազբորկա» գնաց…Որոշ հարցեր էլ կան, որ պետք է ներողություն խնդրի. Սուրեն Բաղդասարյան

Ռուբեն Հայրապետյանը 168 TV-ի եթերում օրերս հարցազրույցի ժամանակ ներողություն էր խնդրել սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանից։Սուրեն Բաղդասարյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է այդ հարցին:«Ես և նա (նկատի ունի Հայրապետյանին,-խմբ.) եթերում լուրջ ընդհարում ունեցանք, փորձում էր ինձ սաստել, ձայն էր բարձրացնում: Հետո մենք առանձնացանք և

 

«ռազբորկա» գնաց: Նա ասաց, որ իր դեմ գրում է իր խորհրդական Արմեն Նիկողոսյանը, ես ասացի, որ լավ են անում, որովհետև Դուք սատարում եք նրան: Նաև ասում էր, որ իր դեմ գրում է նաև իր խորհրդական Արայիկ Մանուկյանը, որին Միշիկն է միջնորդել, որ ՀՖՖ բերի: Այսքանից հետո եկել է այն եզրակացության, որ ինքը սխալ էր, ես՝ ճիշտ»,- եթերի ընթացքում ասել է ԲաղդասարյանըՀարցին, թե Միքայել

Մինասյանը լծակներ ունե՞ր նաև ֆուտբոլի ոլորտում, Բաղդասարյանը պատասխանել է. «Այո, մարդը փեսա էր և իշխում էր ամբողջ հանրապետությունում»:Նա նշել է, որ չի ներել Ռուբեն Հայրապետյանին. «Որոշ հարցեր էլ կան, որ պետք է ներողություն խնդրի»,- ասել է սպորտային մեկնաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

(Visited 346 times, 1 visits today)